|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ժողովրդական խոսք կա` թելը որտեղ բարակ է, այնտեղ էլ կտրվում է. պատասխանելով հարցին` ի՞նչ կապ եք տեսնում Երեւանի քաղաքապետի հրաժարականի եւ դրան հաջորդած մի շարք այլ հրաժարականների միջեւ, yerkir.am-ին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Հիմա մեզ մոտ էդ բարակը քաղաքապետն է, միշտ դրանից է թելը քաշվում եւ սկսվում է պաշտոնանկությունների շղթան»,- նշեց նա:
ՆԺԿ առաջնորդը նաեւ շեշտեց, որ այս խմորը դեռ շատ ջուր կտանի: «Կարեն Կարապետյանի պաշտոնանկության խնդիրն ապագայի հարց է` թե ինչո՞ւ դա եղավ: Այն բացատրություններին, որ իրենք տվեցին, ես չեմ հավատում եւ ինչ-որ բաներ գիտեմ, որոնք ինձ թույլ են տալիս մտածել, որ դրա մասին դեռ կխոսվի»,- նշեց Ա. Կարապետյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի եւս իրադարձությունները զարգացան գրեթե նույն սցենարով. երբ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց, դրան հաջորդեց պաշտոնանկությունների ու հրաժարականնների մի երկար շղթա: