|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Նոյեմբերի 3-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կկայանա «Էմփիրեյ» ռոք խմբի մենահամերգը և 3-րդ` «Մեկընդմիշտ» կոչվող ձայնասկավառակի շնորհանդեսը:
«Մենք շլացնող շոու և հյուրասիրություն չենք առաջարկում, այլ 5 հոգու կատարմամբ որակյալ երաժշտություն: Մենք էլ ենք խմում, բայց համերգից հետո»,- նշեց խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը` հավելելով, որ իրենց սուբյեկտիվ կարծիքով` երաժշտությամբ զբաղվող մարդիկ շնորհանդես անելուց պետք է կարողանան բեմից էլ կատարել այն, ինչ ձայնասկավառակի վրա կա. «Փառք Աստծո, Աստված մեզ այդ հնարավորությունը տվել է»: