|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ստամբուլում ավարտված WTA-ի մրցաշարի եզրափակչում աշխարհի երրորդ ուժեղագույն թենիսիստուհի, Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովան հանդիպել էր աշխարհի չորրորդ ուժեղագույն թենիսիստուհի բելառուսցի Վիկտորիա Ազարենկայի հետ:
21-ամյա Կվիտովան երեք սեթերի արդյունքում 7/5, 4/6, 6/3 հաշվով առավելության հասավ 22-ամյա Ազարենկայի նկատմամբ: Հանդիպումը տևել է 2 ժամ 28 րոպե:
Ուիմբլդոն-2011-ի հաղթող Կվիտովան իր մարզական կարիերայում առաջին անգամ հաղթեց ամփոփիչ մրցաշարում:
Հաղթանակի համար Կվիտովան կստանա 1 750 000, իսկ Ազարենկան՝ 890 000 դոլար: