|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2012 թվականի ապրիլին Հայկական ատոմակայանը սթրես-թեստ է անցնելու. երեկ ՀՀԿ տնտեսական համաժողովում հայտարարել է էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:
Սթրես-թեստեր անցկացնելու մասին որոշումը միաձայն ընդունվել է ԵՄ երկրների կողմից դեռեւս մարտ ամսին` ճապոնական «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի վթարից հետո: Հունիսին Հայաստանը, Խորվաթիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Թուրքիան, Ուկրաինան եւ Բելառուսը ստորագրել են Էթինգերի հռչակագիրը, որի համաձայն` այդ երկրները համաձայնություն են տալիս իրենց ԱԷԿ-ներում սթրես-թեստ անցկացնել, որի նպատակը եվրոպական 143 գործող ԱԷԿ-ների եւ կառուցվող ռեակտորների կայունությունը էքստրեմալ պայմաններում գնահատելն է: