|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Երեւանում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը պայմանագիր է կնքել ռուսական «Ֆորվարդ» մարզահագուստի ընկերության հետ, որը մարզահագուստ կտրամադրի Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին Լոնդոնում անցկացվելիք 2012թ. օլիմպիական խաղերի համար:
Ի դեպ, այս ընկերության մարզահագուստններն են կրում նաեւ ՌԴ օլիմպիականները:
Պայմանագրի ստորագրումից հետո Գ. Ծառուկյանն ասել է, որ Լոնդոնի օլիմպիադայում Հայաստանի դրոշը կտանի Ալբերտ Ազարյանը, այնուհետեւ, դիմելով վերջինիս, նշել է. «Քանի կաս` 100, թե 120 տարի, դու ես տանելու: Դրանից հետո կորոշես, թե ով կտանի մեր դրոշը»:
ՀԱՕԿ նախագահը նաեւ խոստացել է, որ Լոնդոնի ամառային օլիմպիադայում «մեր մեդալների գույները կփոխվեն»: