|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի համար ողբերգականը ոչ այնքան Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալն է, որքան մեր արտաքին քաղաքականության դոկտրինի բացակայությունը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ մենք խնդիրներ ունենք սեփական քաղաքականությունը մշակելու հարցում, եւ թեեւ մեր հասցեին գովեստի խոսքեր են շռայլում, բայց պետք է հասկանանք, թե դրանցից որոնք են իրականները:
Մելիքյանը նշեց, որ թեեւ Եվրոպան շահեր ունի Կովկասում, բայց չունի իրական լծակներ: Հակառակ սրան` տարածաշրջանում էական ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանը:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե մեզ համար առավել վտանգավոր է ռուս-ադրբեջանակա՞ն հարաբերությունների մերձեցումը, թե՞ ադրբեջանա-թուրքական, Մելիքյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ վտանգավորը սեփական քաղաքականության բացակայությունն է: