|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ կոալիցիոն երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները հաստատեցին տեղեկություններն այն մասին, որ երկու օր առաջ նախագահականում կոալիցիոն ուժերի մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել:
Հանդիպմանը ներկա են եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ նախագահականում ներկոալիցիոն հարաբերությունների մասին ոչինչ չի խոսվել. մի շարք օրինագծեր են քննարկվել: «Օրինակ` «Ընդերքի մասին» օրենքը»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, պնդեց, որ ընդերքի մասին օրինագիծը չի քննարկվել, իսկ Գալուստ Սահակյանը սխալվել է, քանի որ հանդիպմանը ներկա չի եղել: «Քննարկվել են բացառապես հարկային փաթեթի վերաբերյալ հարցեր: Կոալիցիոն գործընկերները յուրաքանչյուրը ներկայացրել է իր դիրքորոշումն այդ փաթեթի վերաբերյալ: Այլ հարցեր չեն քննարկվել»,- ասաց պատգամավորը` նշելով, որ հանդիպմանը ԲՀԿ-ից ներկա են եղել Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Բոստանջյանը: