|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եթե մի բան տեղի չի ունեցել, չարժի դրա մասին խոսել. ի պատասխան yerkir.am-ի հարցի` Երեւանի քաղաքապետի հրաժարականն իրականություն դառնալու պարագայում ո՞ւմ եք տեսնում իբրեւ քաղաքապետի հավանական թեկնածու, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Մեր հարցին` արդյո՞ք Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին ինքն էլ, մյուս հանրապետականների նման, մամուլից է լսել, Մելիքյանը դրական պատասխան տվեց:
Մեզ հետ զրույցում հանրապետական պատգամավորը հերքեց նաեւ շրջանառվող լուրերը, թե մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ նաեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ տեղի կունենան:
«Ինչի՞, մեր ավագանուն ինչ է եղե՞լ, որ»,- տարակուսեց նա: