|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են գազի մատակարարման, տարանցման եւ առուվաճառքի համաձայնագիրը, որի մասին այդքան նշվում էր, հատկապես` դեպի Եվրոպա գազատարների եւ Ռուսաստան ու տարածաշրջան հարաբերությունների առումով:
Ադրբեջանական լրատվամիջոցները, որ ուղեկցում էին Ադրբեջանի նախագահ Ալիեւին Թուրքիա այցելության ընթացքում, տեղեկացնում են, որ համաձայնագիրը վերաբերում է ադրբեջանական գազը «Հարավային միջանցք»-ի շրջանակներում Եվրոպա տեղափոխմանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների առումով Ալիեւ-Էրդողան կենացասացությանը, ապա դրա պակաս չի զգացվել, չնայած Վանում երկրաշարժի գոտին շարունակում է ցնցումներ ապրել: Այդուհանդերձ, ինչպես ադրբեջանա-թուրքական գազային համաձայնագրի ստորագրումը մեկնաբանել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, «ստորագրումից հետո ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու ճանապարհին էլ ոչ մի խոչընդոտ չմնաց», ընդ որում, ըստ նրա խոսքերի, 2017-2018 թթ.ադրբեջանական գազը «Շահդենիզ-2» հանքավայրից կհասնի Եվրոպա: