|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ ջավախքցի պատգամավոր Շիրակ Թորոսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ` Հայաստանի մասին արած հայտարարություններին: Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց, որ հարեւան երկրի նախագահի հայտարարել էր, թե Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքն իրենց մոտ եթե լիներ, երկու ժամում տարածքը կմաքրվեր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ի պատասխան նշեց, որ ԱԺ ամբիոնից նման հայտարարություններ անելը ճիշտ չէ, եւ մինչև որևէ մեկնաբանության տալը պետք է մանրակրկիտ ուսումնասիրել հարևան երկրի նախագահի հայտարարությունը։ Վարչապետի խոսքերով` նման հայտարարությունները չեն նպաստում հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, իսկ կառավարությունն անում է ամեն ինչ` հարևան երկրի հետ մեր հարաբերությունները զարգացնելու համար:
Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ Շիրակ Թորոսյանը նշեց է, որ հավասարակշռությունն ու կոռեկտությունը պետք է երկկողմանի լինեն: