|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը մեծ հարված է հասցրել նահանգի բնակելի ֆոնդին եւ ենթակառուցվածքներին. եւ այդ ամենի վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 3.9 մլրդ թուրքական լիրա (2.2 մլրդ դոլար). տեղեկացնում է Haber Turk-ը:
Նախնական հաշվարկներով` տվյալ տարածաշրջանում պետք է կառուցվի 80 հազար բնակարան (շինություն), որոնց ընդհանուր տարածքը կկազմի նվազագույնը 6 միլիոն քմ։
Մասնագետների գնահատմամբ՝ Վանում փլուզված շինությունների մեծ մասը կառուցված է եղել առանց սեյսմակայունության նորմերը հաշվի առնելու: Այդ կապակցությամբ թուրքական կառավարությունը պատրաստել է մի շարք որոշումներ ու պատժամիջոցներ, որպեսզի այսուհետ շինարարները չկարողանան վտանգի տակ դնել մարդկանց անվտանգությունը։