|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 25-ին` ժամը 17.08-ին, ԱԻՆ-ում ահազանգ են ստացել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Մինչև նրանց` դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել և շտապ օգնության ավտոմեքենայով Հրազդան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ, 1990 թվականին ծնված Արսեն Հարությունյանը, ուղևորներ`1983 թվականին ծնված Էդգար Մարկոսյանը, 1983 թվականին ծնված Դավիթ Սողոմոնյանը և 1987 թվականին ծնված Գարիկ Գևորգյանը: Նրանք, առաջին բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից: