|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵՊՄՀ մշակույթի ֆակուլտետում գերմաներենի դասախոսներից մեկը` տիկին Կարապետյանը, աշակերտներին սպառնալիքի միջոցով գիրք է վաճառում, yerkir.am-ի թղթակցին ահազանգեց համալսարանի ուսանողներից մեկը` մեջբերելով դասախոսի խոսքը. «Եթե չառնեք` չմոռանաք, որ տարեվերջին ինձ քննություն եք հանձնելու»:
Ուսանողները որոշեցին այս անգամ էլ չբոյկոտել և գիրքը գնել. մտածում էին` այսքանով ամեն ինչ կվերջանա: Բայց, արի ու տես, որ սխալվեցին: Գիրքը ուսանողների մի մասը գնեց, իսկ մյուսներն էլ դեռ չէին հասցրել, երբ նրանց առջեւ դասախոսը նոր պահանջ դրեց. «1000 դրամ գումար հավաքեք, որ միջոցառման համար մագնիտաֆոն գնեմ»:
Ուսանողների հավաստմամբ` տիկին Կարապետյանը իրենցից գումար է պահանջել նաեւ փոխդեկանին ծննդյան առթիվ նվեր գնելու համար:
Ցանկանալով փոխել իրավիճակը ֆակուլտետում` ուսանողները զանգահարել են կրթության և գիտության նախարարություն, ներկայացրել ԵՊՄՀ-ում տիրող վիճակը: Սակայն նախարարությունում նրանց լուրջ չեն ընդունել, քանի որ ուսանողները անանուն են հանդես եկել:
Ուսանողները պահանջում են, որ իրենց իրավունքները չոտնահարվեն: