|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին երկրի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ. տեղեկացնում է 1news.az-ը:
«Դա Ադրբեջանի մեծ հաղթանակն է»,- հայտարարել է նա:
Թուրքիայի վարչապետը նաեւ նշել է, որ 2 տարի առաջ Թուրքիան էր ԱԽ ոչ մշտական անդամ, «հիմա եղբայրական Ադրբեջանն է այդ կառույցի անդամ»: «Իմ ուրախությանը չափ չկա: Ադրբեջանը եւ Թուրքիան եղբայրներ ու բարեկամներ են հավերժ: Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռք ձեռքի, ուս ուսի ջանքեր են գործադրելու հանուն մեր տարածաշրջանի խաղաղության եւ բարգավաճման»,- ասել է Էրդողանը:
Նա նաեւ հավելել է, որ իրենց տխրություններն ու ուրախությունները նույնն են. «Որքան ղարաբաղյան հողերի օկուպացումը անհանգստացնում է մեր ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին, նույնքան, կարող եք համոզված լինել, դա անհանգստացնում է թուրք քաղաքացիներին: Լեռնային Ղարաբաղն արյունահոսող վերք է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար»: