|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է երկրագնդի երեք ամենավտանգավոր սեյսմիկ գոտիներից մեկի` Ալպհիմալայան գոտու կովկասյան սեգմենտում
«Հայաստանում երկրաշարժներ միշտ էլ եղել են: Ներկայումս մենք պետք է խոսենք այն մասին, որ, ապրելով այսպիսի տարածքում, ինչպես մեզ պահենք, ապրենք եւ կառուցենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը` հորդորելով չտագնապել: Այնինչ ժողովուրդը միշտ խուճապի է մատնվում:
«Ճապոնիան շատ ավելի վտանգավոր գոտում է գտնվում, քան մենք, եւ այնտեղ երկրաշարժներն շատ ավելի հաճախ են լինում: Այնտեղ մանկապարտեզի երեխան ավելի լավ գիտի, թե ինչ անի երկրաշարժի ժամանակ, քան Հայաստանում մեծահասակները»,- ասաց նա:
Ըստ մասնագետի` Հայաստանում պատրաստ չեն երկրաշարժների այնպես, որ վնասները քիչ լինեն: Առաջին հերթին տրմաբանական է սեյսմակայուն շինարարության խնդիրը լուծել, շենք-շինություններն այնպես կառուցել, որ դրանք դիմանան մեծ ցնցումներին:
Վ. Բալասանյանը նշեց, որ Վանում տեղի ունեցած եւ Գառնիում գրանցվածը երկրաշարժները մեկ փլվածքային գոտում չեն, սակայն կապակցված են մեկ ընդհանուր գեոդինամիկ պրոցեսով եւ այս կամ այն չափով ազդում են միմյանց վրա: Նա նշեց, որ Վանի երկրաշարժը կարող է անդրադառնալ մեր հանրապետության տարածքի վրա 10 կամ 50 տարի հետո կամ էլ ընդհանրապես չանդրադառնա: