|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աշխարհում կաշառակերության տարեկան ծավալը 1 տրիլիոն դոլար է: Այդ մասին երեկ հայտարարել են Մարոկկոյի մայրաքաղաք Մարակեշում անցկացված` ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի չորրորդ նստաշրջանի մասնակիցները:
Նշվել է, որ կոռուպցիան լուրջ, գլոբալ մասշտաբի հիմնախնդիր է, որը մեծացնում է անհավասարությունն ու անարդարությունը, հարվածի տակ է դնում տարբեր հաստատությունների աշխատանքի արդյունավետությունը, ժողովրդավարությունն ու իրավական պետության գործունեությունը:
Կոնֆերանսի մասնակիցները կոռուպցիայի դեմ պայքարի կոչ են արել`ընդգծելով, որ դրան պետք է աջակցեն բոլորը` պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները եւ ոչ կառավարական կառույցները:
Կոնֆերանսին մասնակցել են 150 երկրների, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների 1,5 հազար ներկայացուցիչներ: