|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրականը կարող է դառնալ տարվա ամենաշատ վաճառված գրքերից մեկը: Այն մեծ պահանջարկ ունի:
Amazon.com ինտերնետային խանութի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս»` 650 էջանոց գիրքը ամերիկյան գրախանութներում վաճառվում է 35 դոլարով: Նույնքան արժե գրքի աուդիո տարբերակը:
Գիրքը վաճառքի է հանվել երեկ, այն Ջոբսի կողմից հավանության արժանացած միակ տարբերակն է, քանի որ ինքն էլ է մասնակցել դրա ստեղծման աշխատանքներին: