|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա համերգով` նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին:
Հոկտեմբերի 30-ին` ժամը 18-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Համերգի մենակատարներն են՝ Սվետլանա Նավասարդյան (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Սևադա Շհոյան (կլարնետ), Սամվել Հովհաննիսյան (կլարնետ), Արթուր Խաչատրյան (կլարնետ), Աշոտ Առաքելյան (կլարնետ):
Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Սերգեյ Ասլամազյանի, Վ.Ա. Մոցարտի, Ս. Բարբերի ստեղծագործությունները: