|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ը Դամասկոսում իր դեսպան Ռոբերտ Ֆորդին հետ է կանչել` նրա անվտանգության ապահովման նկատառումներով. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Գործակալության դիվանագիտական աղբյուրի տվյալներով` Ֆորդը Սիրիան լքել է անցած հանգստյան օրերին: Դեսպանի` Դամասկոսում մնալը համարվել է ոչ անվտանգ այն բանից հետո, երբ սիրիական իշխանությունները նրան մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: Օրինակ` նրանք բացասաբար են վերաբերվել այս տարվա հուլիսին ցույցերի ժամանակ նրա այցելությանը Համ քաղաք: Ավելի ուշ, չնայած Սիրիայի ԱԳՆ-ի արգելքին, ամերիկացի դեսպանն այցելել էր Դերաա նահանգը: Իսկ սեպտեմբերին Ֆորդի վրա հարձակում էր տեղի ունեցել. նրա ուղղությամբ պոմիդորներ ու ձվեր էին նետել: