|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2012թ. բյուջեի հարկային մուտքերը 101 միլիարդով ավելացնելու` վարչապետի հայտարարությունը, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի կարծիքով, բավական իրատեսական է, քանի որ մեր երկրում դրա համար կան բոլոր նախադրյալները:
Ռեզերվների թվում տնտեսագետը նշեց ստվերային տնտեսության զգալի չափերը, որոնք տարբեր գնահատականներով կազմում են ՀՆԱ-ի 40-50 տոկոսը, ինչպես նաեւ մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների գերշահույթները:
«Եթե կառավարությունը կարողանա համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ստվերի կրճատման ուղղությամբ, դա, բնականաբար, կմեծացնի ՀՆԱ-ն, ինչն էլ ավելի մեծ հարկային եկամուտներ կապահովի»,- նշեց նա` հավելելով, որ մենք նաեւ որոշակի ռեզերվներ ունենք` կապված մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների բավական բարձր շահույթների հետ:
Նրա համոզմամբ` եթե կառավարությունը կարողանա այս ուղղությունների վրա շեշտադրում կատարել, ապա գալիք բյուջեում հարկային մուտքերն ու սոցվճարները 101 մլրդ-ով ավելացնելու ծրագիրը նրան կհաջողվի: