|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Համաշխարհային հռչակ ունեցող ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովին Նյու Ջերսիում բացել է «Հոգեւոր խոհանոց» (Soul kitchen) բարեգործական ռեստորանը: Այն գործում է «Վճարիր, որքան կարող ես» սկզբունքով. հաղորդում է Associated Press-ը:
Ռեստորանի ճաշացուցակում գները նշված չեն, այցելուները կարող են պատվիրածի դիմաց վճարել այնքան, որքան կարող են: Բացի այդ` մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն կարող վճարել, կարող են սնվել ռեստորանում այն պայմանով, որ այնտեղ աշխատանքի կանցնեն:
Ռեստորանը բացվել է երկաթուղու կայարանից ոչ հեռու: Բացման օրը երգիչը ներկա է եղել եւ ակտիվորեն մասնակցել աշխատանքներին, նույնիսկ ափսեներն է լվացել:
Բոն Ջովին 2006 թվականին հիմնել է բարեգործական John Bon Jovi Soul Foundation հիմնադրամը, որի միջոցներով աղքատների համար կառուցվել է 260 տուն: