|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստ նախատեսված չի եղել, որ մեկ օրով էլ հետաձգվի: Այս մասին «Երկիր»-ի հետ զրույցում հավաստիացրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հերքելով թերթերից մեկի այն հրապարակումը, համաձայն որի` Հանրապետականի նախատեսված նիստը հետաձգվել է` ԲՀԿ-ին կողմնորոշվելու մեկ օր տալու համար:
Շարմազանովը նշեց, որ նման հայտարարություն կարող է արած լինել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում Սահակյանը մի բան է ասում, կուսակցությունը` մեկ այլ բան, Շարմազանովը խորհուրդ տվեց միշտ հետեւել իր ասածներին:
«Ամեն շաբաթ կարող է լինել հանդիպում, խորհրդակցություն, բայց դա էլ դեռ չի նշանակում, որ պետք է լինի հենց հինգշաբթի»,- նշեց նա եւ հավելեց, որ վաղը եւս ՀՀԿ գործադիր մարմնի նիստ հայտարարված չէ, «բայց, ասենք, չի էլ բացառվում, որ 2 ժամ անց զանգահարեն` հայտարարեն, իսկ 15 հանրապետականի հավաքվելը խնդիր չէ»: