|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի ատոմային էկեկտրակայանը, որ սեպտեմբերի 11-ից գտնվում է պլանային նորոգման մեջ, ամենայն հավանականությամբ, նախատեսված օրը` հոկտեմբերի 27-ին չի վերագործարկվի անհրաժեշտ կադրերի բացակայության պատճառով: ՀԱԷԿ ինժեներատեխնիկական կազմի 158 աշխատակիցներ մոտ մեկ ամիս առաջ ազատման դիմում էին ներկայացրել` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը: Խնդիրը պետք է լուծվեր մեկ ամսում: Դրանից հետո, ըստ ՀՀ օրենսդրության, ազատման դիմումները համարվում են բավարարված:
ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը մեր թղթակցի հարցին, թե խնդրի լուծման առնչությամբ ինչ նորություն կա, պատասխանել է. «Այս պահին նորություններ չունենք: Աշխատանքները գնում են բնականոն հունով, բայց որեւէ նորություն չունենք»: Նա նաեւ հաստատել է, որ առանց ազատման դիմում ներկայացրած աշխատակիցների ՀԱԷԿ-ը հնարավոր չէ վերագործարկել: