|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, անդրադառնալով ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից պատի կառուցմանը, նշեց, որ դա ընդգծում է բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը: «Պետք է վերսկսվեն խաղաղությունը վերագտնելուն ուղղված բանակցությունները: Այս իրավիճակում միայն տանուլ տվողներ, կորցնողներ կան, իսկ շնորհիվ կարգավորման` կլինեն միայն շահողներ»,- ասաց դեսպանը` նշելով, թե դեպի խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, սակայն այլընտրանք չունեցող ճանապարհ է, իսկ խաղաղությունն ամենեւին էլ անհնարին բան չէ:
Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի լուծման գործում Ֆրանսիայի դերակատարության մեծացմանը` Անրի Ռենոն նշեց, որ ակտիվացման հավանականություն ինքը չի տեսնում: Իսկ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում: