|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ծանոթ չէ Ազանվուրի հարցազրույցին եւ չի կարող մեկնաբանել այն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, սակայն չզլացավ հիշեցնել հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա Շառլ Ազնավուր ունեցած հսկայական ազդեցության մասին:
Անգամ լրագրողների կողմից հարցազրույցի բովանդակությունը ներկայացնելուց հետո դեսպանն ամեն կերպ խուսափեց որեւէ մեկնաբանություն տալուց: Փոխարենը նշեց, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ազնավուրի հանդեպ ընդգծված դրական վերաբերմունք ունի, իսկ Ազնավուր-Հայաստան կապն ավելի է ամրապնդվել ու խորացել, երբ այստեղ նրա տուն-թանգարանն է բացվել: Դեսպանը նաեւ հիշեցրեց, որ մեծ ստեղծագործողի վերջին` բարեգործական համերգի հասույթը «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը ծառայեցնելու է ի նպաստ Հայաստանի: