|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին` արդյո՞ք կուսակցության գործադիր մարմնի նիստում նախագահի կողմից կոալիցիոն նոր հուշագրի առաջարկություն է եղել, նշեց, որ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ուրբաթօրյա նիստում քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, որոնք չեն վերաբերել զուտ կոալիցիային կամ ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին:
«Բայց քննարկումը չի ավարտվել, եւ պայմանավորվածություն կա, որ այն պետք է շարունակվի այս հինգշաբթի եւ ընդհանուր որոշում կայացվի: Ես չէի ցանկանա, այդ հարցի հետ կապված, կանխատեսում անել, միայն կարող եմ ասել, որ այս պահին որեւէ բան ներկայացված չէ»,- նշեց պատգամավորը: