|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պաշտպանության փոխնախարար, ռազմական ոստիկանության նախկին պետ Վովա Գասպարյանը, մինչեւ հոգու խորքը վիրավորված, արձագանքել է թերթի թղթակցի այն դիտարկմանը, թե, չնայած Սեյրան Օհանյանի մարդկային որակներին, որպես պաշտպանության նախարար թույլ ֆիգուր է համարվում:
«Փնտրեք մի լավ շտանգիստի ու բերեք-նշանակեք պաշտպանության նախարար, թող մեծ ծանրություն բարձրացնի, օլիմպիական չեմպիոն դառնա, ասեք` նա ուժեղ նախարար է: Ի՞նչ է նշանակում «թույլ», դուք կարծում եք` մարդ, որ կռվել է թշնամու դեմ, նրա կենսագրությունը կարա թույլ լինի: Թույլ ասողները երեւի թուլա են, դրա համար էլ թուլի նման են խոսում, ուրիշ բան չեմ կարա ասեմ, ո՞նց կարան հերոս տղային, նա Արցախի հերոս է, պատերազմ է անցել, նա մահի աչքի մեջ է նայել... Ի՞նչ է նշանակում «թույլ», ով չաղ ա` էն ուժե՞ղ ա»,- ասել է նա: