Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Կովկասյան առաջին տեղեկատվականը` ՊԻԿ-ը, որը հեռարձակվում է Թբիլիսիից` ռուսերեն լեզվով, տեսանյութ է ներկայացրել Հայաստանի հին մայրաքաղաք Անիի մասին. տեղեկացնում է «Երկրամասը»:
Տեսաֆիլմում նշվում է, որ Հայաստանի հոգեւոր եւ մշակութային երբեմնի կենտրոնը, որը ներկայումս Թուրքիայում է, դուրս է մնացել տեղի իշխանությունների ուշադրությունից. «բաց երկնքի տակ թանգարանում» այսօր արածում են ոչխարներ: Տեղեկացվում է նաեւ, թե քաղաքի ավերակներում նաեւ վրացական եկեղեցի կա` վրացի եւ հայ սրբերի որմնապատկերներով:
Որպես վրացական ներկայացվում է Սբ Գրիգոր եկեղեցին, որը 1215 թվականին` Զաքարյան իշխանների օրոք, կառուցել է քաղկեդոնականության հետեւորդ, մեծահարուստ անեցի Տիգրան Հոնենցը:
Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին նշում է, որ եկեղեցու որմնապատկերներն արվել են նույն ժամանակ, ինչ կառուցվել է եկեղեցին: Եկեղեցու կառուցման մասին արձանագրությունները հայերեն են, սակայն որմնանկարների բացատրությունները` վրացերեն, մասամբ` հունարեն: «Դա էլ առիթ է տվել եկեղեցին կա'մ հունական, կա'մ վրացական կոչելու: Իրականում դա հայկական քաղկեդոնական եկեղեցի է»,- հայտարարում է ակադեմիկոսը: