|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել լրագրող, ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանի «Տեսադաշտ 1988-1994թթ.» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են պատգամավորներ, գրողներ, լրագրողներ եւ գրքի հերոսներից ոմանք։
Գրքի հիմքում հեղինակի «Թերթելով պատմության էջերը» տեսաշարն է: Վարդգես Բաղրյանն Արցախյան շարժման ու պատերազմի անմիջական մասնակիցն է եղել: «Այս գիրքը միայն իմ աշխատանքը չէ, այն գրվել է տեսաշարի հիման վրա, իսկ տեսաշարը հեռուստատեսության մի խումբ աշխատողների աշխատանքի արդյունքն է»,- նշել է հեղինակը՝ հավելելով, որ գիրքն Արցախյան հերոսամարտի իրական պատմությունն է: