|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիական ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել անգլիացի կիսապաշտպան Բեքհեմի տեղափոխման վերաբերյալ:
Թիմը հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլիստի գործակալի հետ, սակայն պաշտոնական առաջարկ դեռ չի եղել: Ֆուտբոլիստով հետաքրքրված են մի շարք ակումբներ, այդ թվում` անգլիական Պրեմիեր լիգայում:
Հիշեցնենք, որ Բեքհեմը ԱՄՆ տեղափոխվելուց առաջ որոշ ժամանակ մարզվել է անգլիական «Տոտենհեմի» հետ, սակայն մարզիչ Հարի Ռեդնապն ասել է. «Բեքհեմը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, և միանշանակ մենք կցանկանայինք նրան տեսնել մեր թիմում, սակայն կա մեծ խնդիր. նա ուզում է միշտ խաղալ, դաշտում լինել, ինչը հիմա մենք նրան տալ չենք կարող»:
Դեւիդ Բեքհեմի պայմանագիրը «Լոս Անջելես Գալաքսիի» հետ ավարտվում է դեկտեմբերին: