|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրք ուսանողները ձվեր են նետել Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Լյուիսի ուղղությամբ` Բուրսայի համալսարաններից մեկում նրա ելույթի ժամանակ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Դժգոհ ուսանողները ԱՄՀ-ի վարած քաղաքականությանը դեմ կարգախոսներ են վանկարկել, նաեւ պահանջել են անվճար ուսուցում: Համալսարանի անվտանգության ծառայության աշխատակիցները դժգոհողներին դուրս են բերել դահլիճից: Մարկ Լյուիսը չի տուժել:
2009-ին Թուրքիայում նման միջադեպ է եղել նաեւ ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի հետ. Ստամբուլի «Բիլգի» համալսարանում նա «արժանացել է» կապիտալիստական համակարգի դեմ բողոքող մի ուսանողի կոշիկի հարվածին: