|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության այսօրվա որոշմամբ «Դելֆինարիում-Նեմո» ընկերության նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև 2014 թ. նոյեմբերի 25-ը, այսինքն` դելֆինները կշարունակեն երեւանցիներին հիացնել եւս 3 տարի:
«Իսկ դելֆիններն այդքան կդիմանա՞ն»,- որոշումը ներկայացնող էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախարարն, իհարկե, չգիտեր` ինչ պատասխանել, եւ վարչապետը ենթադրեց, որ դելֆիններին հավանաբար կփոխեն: