|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ժողովրդի պահանջը սովորաբար մեջ են բերում նախընտրական քարոզչության շրջանում. «Երկիր»-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ին կմիանան միայն ժողովրդի պահանջի դեպքում, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հանրապետական պատգամավորը չբացառեց ՀԱԿ-«Ժառանգություն» հավանական համագործակցությունը: Իսկ նման հավանականությունը հիմնավորեց ՀԱԿ-ի ցույցերի ժամանակ «Ժառանգության»` որոշակիորեն դրական արձագանքով:
Մեր այն հարցին, թե այդ համագործակցությունը կուրախացնի՞, արդյոք, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարին, Սահակյանը պատասխանեց. «Որքան համագործակցություն լինի, որքան թիմերն ուժեղանան, այնքան ավելի դրական եւ որակյալ ընտրություններ կունենանք»: