|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը առաջարկում է գահաժառանգության մասին օրենքում փոփոխություններ կատարել:
Ըստ BBC-ի` առաջարկված նախագծով թագաժառանգը պետք է լինի ավագ զավակը: Ներկայումս նախապատվությունը տրվում է որդիներին:
Քեմերոնն առաջարկում է նաեւ վերացնել կաթոլիկի հետ միապետի ամուսնանալու արգելքը, թեեւ միապետին, որպես Անգլիկան եկեղեցու առաջնորդ, կարգելվի դավանել կաթոլիկություն:
Ներկայումս Մեծ Բրիտանիայում գործում է 1701 թ. Գահաժառանգության ակտը: Որպեսզի Քեմերոնի առաջարկած օրենքն ուժի մեջ մտնի անհրաժեշտ է Բրիտանական ազգերի համագործակցության երկրների համաձայնությունը, իսկ այս քննարկումներին Բուկինգհեմյան պալատը որևէ մասնակցություն չի ունենա: