|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիան մտադիր է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, եւ ոչ մի այլ տարբերակ նրա համար ընդունելի չէ. անդրադառնալով Եվրահանձնաժողովի զեկույցին, ըստ որի` մեկ տարվա ընթացքում Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններում ոչ մի քայլ առաջընթաց չկա` հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը:
«Հուսով ենք, որը ԵՄ-ի գիտակցության մթագնումը շուտով կավարտվի»,- ըստ Newsru.co.il-ի` ասել է նա:
Եվրահանձնաժողովը մտահոգություն է հայտնել նաեւ Կիպրոսի հետ Անկարայի հակամարտության կապակցությամբ: Ի դեպ, Թուրքիան հայտարարել էր, որ կսառեցնի հարաբերությունները ԵՄ-ի հետ, երբ 2012-ի կեսից ԵՄ հերթական նախագահը դառնա Կիպրոսը: