|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իռլանդիա- Հայաստան ֆուտբոլային խաղից հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը չի պատասխանել լրագրողների հարցերին: Նա միայն գոհունակություն է հայտնել մեր հավաքականի տղաների խաղից` ասելով , որ նրանք շատ լավ աշխատեցին այս մրցաշարում:
Իսկ Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջովանի Տրապատոնին խոստովանել է, որ Հայաստանի հավաքականը լավ էր խաղում, ավելի լավ պահեր ունեին առաջին խաղակեսում: Հայաստանը 10 հոգով էլ շատ լավ խաղաց: Դարպասապահի հեռացման արդարացիության վերաբերյալ հարցին Տրապատոնին ասել է հետևյալը. «Մեր մոտից լավ չէր երևում, պետք է նորից նայել»:
Անկասկած, դեռ շատ կնայեն և շնորհակալ կլինեն իսպանացի դատավորին Իռլանդիային նման «նվեր» մատուցելու համար: Ամենայն հավանականությամբ, արդեն ընդմիջմանը մրցավարական կազմը արդեն դիտել էր և համոզվել, թե ինչ «հերոսություն» արեցին` հեռացնելով Բերեզովսկուն, ով, ի դեպ, ձեռքով չէր դիպել գնդակին: Հակառակը, դիտելով տեսանյութը, կհամոզվեք, որ ձեռքով գնդակը կասեցրել էր Իռլանդիայի հավաքականի հարձակվողը: Ճիշտ այս դեպքի համար է ասված. «Ով ձեռքով խաղա, ում հեռացնեն»: