|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիացի խորհրդարանական, հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբին իր կտակում ցանկություն է հայտնել, որ իր աճյունը ամփոփվի երեք վայրում` Ֆրանսիայում, Հայաստանում եւ Արցախում:
Ֆրանսիացի քաղաքական գործիչն իր հայանպաստ գործունեության համար ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» շքանշանով, իսկ ավելի վաղ`1990 թվականին Երեւանի քաղաքապետարանը նրան շնորհել էր պատվավոր քաղաքացու կոչում:
1988-ին` Արցախյան շարժումից հետո, Անրի Սաբին Եվրախորհրդարանում մեծապես նպաստել է արցախահայության իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային այցելություններ է կատարել Հայաստան եւ Արցախ: Իր երկարամյա քաղաքական գործունեության ընթացքում նա նպաստել է հակամարտությունների կարգավորմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, մասնավորապես` որոշիչ դերակատարություն է ունեցել Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման գործում: