|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանում գրիպի և սուր շնչառական վարակների առումով ներկայումս համաճարակային իրավիճակը լարված չէ: Ըստ նշված կազմակերպության հայտարարության` եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառվում են գրիպի Ա և Բ տեսակները: Եվրոպական տարածաշրջանի երկրներում ներկայումս նույնիսկ չի դիտվում գրիպի, գրիպանման հիվանդությունների և սուր շնչառական վարակների ինտենսիվ շրջանառություն:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մեր երկրում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Գնահատման համար հանրապետությունում իրականացվում է շաբաթական մոնիտորինգ: Չնայած համաճարակային իրավիճակը լարված չէ, սակայն, գրիպի սեզոնի հետ կապված, այսօր ՀՀ ԱՆ հրամանով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`
-խուսափե'ք հիվանդների հետ շփումից,
-եթե հիվանդ եք, ապա մնացե'ք տանը,
-եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի' զբաղվեք ինքնաբուժմամբ,
-հագնվե'ք եղանակին համապատասխան,
-պահպանե'ք հազի և/կամ փռշտալու վարվելակարգը,
-օգտագործե'ք հնարավորինս շատ հեղուկ,
-հաճախակի օդափոխե'ք փակ տարածքները: