|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել իր գլխավորած կուսակցության` իշխող «Քաղաքացիական պլատֆորմի» հաղթանակի մասին:
Հեռուստաեթերում Տուսկը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պլատֆորմին» ձայն տված ընտրողներին:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` հոկտեմբերի 9-ին Լեհաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` Տուսկի կուսակցությունը ստացել է ձայների 39,6 տոկոսը: Նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկու ընդդիմադիր պահպանողականների «Իրավունք եւ արդարություն» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 30,1 տոկոսը: Երրորդ տեղում ծայրահեղ լիբերալ «Պալիկոտայի շարժում» նոր կուսակցությունն է` 10 տոկոս ձայներով: