|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ «Սեբաստիա» ծննդատան հանդիսավոր բացումն է եղել: Ծննդատունը հիմնվել է մայրաքաղաքի թիվ 19 պոլիկլինիկայի օպտիմալացված տարածքում` պոլիկլինիկայից առանձնացված մասնաշենքում: Այն գործում է հոկտեմբերի 1-ից, սակայն պաշտոնական բացումը տեղի է ունեցել երեկ:
Ծննդատունն իրականացնելու է գինեկոլոգիական, նախածննդյան և հետծննդյան ծառայություններ, ունի հիվանդանոցային, ամբուլատոր կաբինետներ:
«Ծննդատունը համապատասխանում է լիցենզիայի բոլոր պահանջներին, ամենակարևորը` հագեցած է բարձր տեխնիկայով և ապահովված բարձրորակ մասնագետներով»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: