|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիչ առաջ Ամիրյան փողոցում ծեծկռտուք էր. երկու երիտասարդներ` 24-ամյա Արմեն Գալստյանը և 21-ամյա Վարուժան Հովհաննիսյանը, որոշել էին «ստուգել» հայ ֆուտբոլասերներին: Տղաները փողոցում սկսել էին թափահարել Մակեդոնիայի դրոշը և վանկարկել «Մա-կե-դո-նիա»:
«Սկզբում անցորդները մեզ թարս էին նայում և ուղղակի անցնում, սակայն, տեսնելով, որ շարունակում ենք վանկարկել, տղաների մի խումբ մոտեցավ. սկսեցին քաշքշել մեզ: Մինչ ցանկանում էինք բացատրել` Վարուժանին արդեն ծեծում էին»,- yerkir.am-ին պատմեց Արմենը:
Համենայն դեպս, տղաներն ուրախ էին: «Ճիշտ է` ընկերս ծեծ կերավ, բայց մենք հիասթափված կլինեինք, եթե մարդիկ անտարբեր լինեին»,- ասաց Արմենը, իսկ ծեծված Վարուժանն այդպես էլ չցանկացավ խոսել: