|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության որոշմամբ` ՀՀ պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերը համարվում են միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջներին համապատասխան կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող անցման կետեր։
Սահմանվել է, որ այդտեղ կանոնների գործադրման հարցերի իրավասու մարմիններն են ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերի սանիտարական կարանտինային կետերը։