|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
10 ամիս տեւած լռությունից հետո Հայաստանում ուրանի ծրագրի մենաշնորհատեր «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն` ի դեմս «ԱԲՎԱՆ» ընկերության, դարձյալ ակտիվացել է:
Ըստ «Էկոլուր»-ի` ընկերության աշխատակիցները ժամանել են Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղ եւ հայտարարել, որ մտադիր են փակել հին հորատանցքերը եւ բացել նորերը` ուրանի հետախուզման համար:
«Մեզ ասացին, որ ուրան, ամենայն հավանականությամբ, չկա, բայց հետախուզման ծրագիրը պետք է ավարտին հասցվի, եւ պլանի համաձայն` փորվելու են նոր հորատանցքեր»,- պատմել են Լեռնաձորի բնակիչները:
Դեռեւս անցյալ տարի «ԱԲՎԱՆ»-ի ղեկավարը հայտարարել էր, թե հետախուզական աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, չեն շարունակվի, եւ որ ընկերությունը մեծ վնասներ է կրել: Իսկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 2010 թվականն ամփոփող մամուլի ասուլիսումտեղեկացրել էր, որ Լեռնաձորում ուրան չի հայտնաբերվել:
«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի` ուրանի հետախուզման արտոնագրի ժամկետը մինչեւ 2014 թվականն է: «Մեր կարծիքով` Լեռնաձորի եւ մոտակա տարածքների բնակիչները դեռ շատ են բախվելու ուրանային խաղերի եւ շատ են լսելու, որ ուրան չկա, իսկ հորատանցքերը փորում են, եւ գումարները ծախսում են հենց այնպես»,- գրում է «Էկոլուր»-ը: