|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 5-ին` ժամը 16.15-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Իսկ նույն օրը` ժամը 23.00-ի սահմաններում, «Դայացու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Ապարան ճանապարհի 7-րդ կիլոմետրում վրաերթի է ենթարկել 26-ամյա մի տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց. հաղորդում է ոստիկանության կայքէջը:
Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: Դեպքերի առթիվ կատարվում է քննություն: