|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գեղագիտության ազգային կենտրոնում այսօր կայացել է ՀՀ ԿԳ նախարարության և Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Հայոց պետականություն. 5000-ամյա ... և 20-ամյա» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական երկրորդ մրցույթ-փառատոնի արդյունքների ամփոփումը:
Տարեսկզբին մեկնարկած մրցույթ-փառատոնին ներկայացվել էր շուրջ 1000 աշխատանք` Սփյուռքի 18 երկրներից (ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Իսպանիա, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆրանսիա, Քուվեյթ), Արցախից և Հայաստանից:
Երկրորդ փուլ անցած 243 նկարները սեպտեմբերի 5-21-ը ցուցադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում և Facebook սոցիալական կայքում:
Մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաև սոցիալական կայքում առցանց քվեարկության արդյունքներով 31 պատանի մասնակիցներ (15-ը` Սփյուռքից և 16-ը` Հայաստանից և Արցախից) արժանացել են խրախուսական պարգևների և մասնակցության համար հատուկ շնորհակալագրերի: