|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն 7 տարի է, ինչ հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադանավարի օր: Սա, իհարկե, վատ չէ: Իսկ հետաքրքիր է, քանի՞ գրադարան է բացվել եւ քանի՞սն են փակվել այս 7 տարվա ընթացքում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ yerkir.am-ի այս հարցին մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը դժվարացավ պատասխանել, փոխարենը մեր հետաքրքրությունը փորձեց բավարարել նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության եւ ժողովրդավարական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Լուիզա Բերբերյանը: Պարզվում է` 7 տարվա մեջ ոչ մի գրադարան էլ չի բացվել, իսկ փակված գրադարաններ, իհարկե, կան:
Տիկին Բերբերյանը թեեւ փակված գրադարանների հստակ թիվը չկարողացավ նշել կամ պարզապես չցանկացավ, բայց այ դրանց փակվելու պատճառաբանությունները երկար շարադրեց: