|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի գրողների միությունը Երեւանի բնակիչներին յուրահատուկ նվեր է մատուցելու. շուտով Մոսկվայից Երևան կբերվի Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը նշեց, որ, իր կարծիքով, հայտնի ռուս գրողի հետ հայ ժողովրդի կապը սերտ է ու երկար պատմություն ունի:
«Երեւանում հուշարձանի բացման մանրամասները դեռեւս քննարկման փուլում են, սակայն հուշարձանն արդեն պատրաստ է եւ շուտով կտեղափոխվի Հայաստան: Հուշարձանի հեղինակը հանրահայտ քանդակագործ է»,- ավելին ասել չցանկացավ Կրիվոպուսկովը. «Թող անակնկալ լինի»: