|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, նախագահի թեկնածու Ֆրանսուա Հոլանդին նամակ է գրել, որում հայտնել է պաշտոնական Անկարայի դժգոհությունը Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման կապակցությամբ. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Դեսպանը նամակում զգուշացրել է Հոլանդին, որ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծի վավերացումը լուրջ վնասներ կպատճառի թուրք-ֆրանսական հարաբերություններին:
Ֆրանսուա Հոլանդը, որն իր թեկնածությունն է առաջադրել 2012-ին կայանալիք նախագահական ընտրություններին, հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը դարձյալ օրակարգ վերադարձնելու նպատակով դիմելու է Սենատին, ուր սոցիալիստները վերջերս բացարձակ մեծամասնություն կազմեցին: