|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի ղեկավարությունը վրդովված է Էրդողանի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթից եւ նրա «երկերեսանիությունից»:
Մեծ այաթոլլա Նասեր Մաքարեմ Շիրազին Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է. «Թուրքիան դանակով հարվածեց աշխարհի մահմեդականների թիկունքին»: Ըստ նրա` թուրքական իշխանությունները հայտարարում են, թե ոչ մի բարեկամական կապ չունեն Իսրայելի հետ, սակայն գործերն այլ բան են ասում: Բացի այդ` «թուրքական պուդելները» շարժվում են իրենց ամերիկացի ու սաուդացի տերերի հրամաններով եւ քաղաքացիական պատերազմի կրակը գցում Սիրիան:
«Թեեւ իր ելույթում Էրդողանը քննադատեց ե'ւ սիրիական, ե'ւ իսրայելական իշխանություններին, նա ընդգծեց, որ Իսրայելի ժողովրդի հետ որեւէ խնդիր չունի, իր խնդիրը միայն իսրայելցի պաշտոնյաների հետ է: Ամենակարեւորը` նա նույնիսկ չհիշատակեց Իսրայելի հենասյանը` Ամերիկային, եւ նրա հանցագործությունները Աֆղանստանի ու Իրաքի ժողովուրդների դեմ: Էրդողանը նաեւ ոչ մի խոսք չասաց ի պաշտպանություն Պաղեստինի անմեղ ժողովրդի»,- հայտարարել է այաթոլլան: