|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թեեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «ժողովրդի կարծիքը հաշվի առնելու» նպատակով հանրահավաքի մասնակիցներին հարցրեց՝ շուրջօրյա հանրահավաքնե՞ր են ուզում, թե՞ նստացույց, իսկ դրանից հետո էլ հարթակ հրավիրեց Կոնգրեսի եւ քաղաքական խորհրդի անդամներին` իբր խորհրդակցելու, սակայն, ըստ էության, այդ որոշումը վաղուց էր ընդունվել: Տեղի ունեցածն էլ պարզապես հերթական բեմադրված շոուն էր:
Հետաքրքիր է` Կոնգրեսի անդամներն ինչպես կմեկնաբանեն այն հանգամանքը, որ «ժողովրդի հետ համաձայնեցված» այս որոշումը կայացվելուց ընդամենը րոպեներ անց Ազատության հրապարակում հայտնվեցին առաջին վրանները: Մի՞թե հանրահավաքի մասնակիցները հետները վրաններ էին բերել: